Վալվերդե. Մենք արժանի չէինք հաղթանակի

09:54 22.09.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Գրանադայից» իր թիմի կրած պարտությունը 0-2 հաշվով Լա Լիգայի 5-րդ տուրում: 

«Ինձ անհանգստացնում է մեր խաղը: Արտագնա խաղերում մեզ չի հաջողվում լավ հանդես գալ: Հարձակվողական գծում ուժերը մեզ չեն բավականացնում: Դա արդեն պատահել է «Բորուսիայի», «Օսասունայի» հետ խաղերում: Կփորձենք ավելի լավը դառնալ:

Ես պատասխանատվություն եմ զգում այն բանի համար, ինչ տեղի է ունեցել: Ես չարացած եմ, մենք արժանի չէինք հաղթանակի: Մենք պետք է ընդունենք մրցակցի արժանիքը: Մեզ հաղթեցին, նրանք կարող էին ավելի շատ գոլ խփել», - Վալվերդեի խոսքերն է մեջբերել El Chiringuito TV թվիթերյան էջը:

Share |

Լրահոս

Loading...