Բենզեմայի գոլը հաղթանակ պարգևեց Ռեալին Սևիլյայի հետ խաղում (տեսանյութ)

00:55 23.09.2019

Լա Լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Սևիլյային» ու նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ 

Առաջին կեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մյուսի դարպասը։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 64-րդ րոպեին մադրիդյան թիմի կազմում աչքի ընկավ Կարիմ Բենզեման և խաղն այդպես էլ ավարտվեց․ 1-0 հօգուտ Զիդանի թիմի։  

 «Ռեալը» այս հաղթանակից հետո 11 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Սևիլյան» 10 միավորով հայտնվեց 5-րդ տեղում։ 

Share |

Լրահոս

Loading...