«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է փոխել ակումբը, բայց մնալ Ֆրանսիայում:
17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ը:
Ֆրանսիայում երկուշաբթի բացվել է տրանսֆերային պատուհանը, բայց միայն երկրի ներսում կատարվելիք գործարքների համար. միջազգային տրանսֆերները դեռևս արգելած են:
RMC Sport-ը հայտնում է, որ փարիզեցիները կարող են օգտվել այս առավելությունից և փորձել շրջանցել «Ռեալին» կիսապաշտպանի համար պայքարում:
Սակայն ՊՍԺ-ը դեռևս ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել: Սպասվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնի համար «Ռենի» ղեկավարության հետ համաձայնության գալն այնքան էլ հեշտ չի լինի, ինչպես և՝ մադրիդցիների համար:
Ավելի վաղ վստահեցվում էր, որ «Ռեալը գերազանցում է ՄՅՈՒ-ին Կամավինգայի համար պայքարում, իսկ «Ռենը» ֆուտբոլիստի համար 80 մլն եվրո է պահանջում: