Նեյմարի գոլը վերջին պահին հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին Լիոնի հետ խաղում (տեսանյութ)

01:10 23.09.2019

Լիգա 1-ի 6-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Լիոնի» կողմից ու հաղթանակ կորզեց վերջին րոպեներին։

Մինչև 87-րդ րոպեն թիմերից ոչ մեկին ոչինչ անել չհաջողվեց։ 87-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց հյուրերի հարձակվող Նեյմարը։ Այսպիսով, Տուխելի սաները Փարիզ են վերադառնում 3 միավորով։

Փարիզյան ակումբը 15 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիոնը» 9 միավորով 8-րդ տեղում է։

Share |

Լրահոս

Loading...