Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան-Հունաստան հանդիպումը։
Խաղը կսպասարկի լեհական մրցավարական բրիգադը՝ Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։Այս մասին հայտնում է ՀՖՖ- պաշտոնական կայքէջը:
Եզրերում կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, իսկ մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա)։