Արցախի դրոշը՝ Քարաբաղի խաղին․ ՖԱՖ-ի ակցիայի պատճառով հանդիպումն ընդհատվել է (տեսանյութ)

23:54 03.10.2019

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Դյուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը դրոնով հայտնվել է խաղադաշտում։ Այս պահին խաղն ընդհատված է։

«ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբախ»-ի խաղին .. Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»,- րոպեներ առաջ գրել էին ֆաֆականները ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Նշենք, որ այս պահի դրությամբ ադրբեջանական թիմը հաղթում է 2-0 հաշվով։

Share |

Լրահոս

Loading...