Վարազդատ Հարոյանն արձագանքել է Ադամյանի դուբլին (լուսանկար)

20:27 05.10.2019

Գերմանակն Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմը» 2-1 հաշվով հաղթեց «Բավարիային»: Գործող չեմպիոնը սեփական հարկի տակ պարտության մատնվեց «Հոֆենհայմի» ու Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ: 

Ադամյանը խաղի հաշիվը բացեց 53-րդ րոպեին: 79-րդ րոպեին, 1-1 հաշվի ժամանակ, Ադամյանը կրկին առաջ մղեց իր թիմին:

Հայ ֆուտբոլիստն առաջին անգամ էր հյուրերի մեկնարկային կազմում, իսկ հյուրերն իրենց պատմության առաջին հաղթանակը տարան «Բավարիայի» նկատմամբ: 

Ադամյանի դուբլին «Ինստագրամի» story-ով արձագանքել է Հայաստանի հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:

«Ուժեղ», - գրել է Հարոյանը՝ հրապարակելով հավաքականի կազմում մարզման համատեղ լուսանկար:

Share |

Լրահոս

Loading...