Հոֆենհայմի արձագանքը Սարգիս Ադամյանի դուբլին

20:17 05.10.2019

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմը» 2-1 հաշվով «Ալիանց Արենայում» հաղթեց «Բավարիային»:

Հանդիպման հերոսը հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանն էր, ով իր հաշվին դուբլ գրանցեց: «Հոֆենհայմը» հաղթանակից հետո Facebook-ի իր էջում հրապարակել է Ադամյանի լուսանկարն ու մակագրել.

«Ինչպիսի մեկնարկային դեբյուտ Ադամյանի կողմից»:


Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ «Հոֆենհայմին» հաջողվեց հաղթել «Բավարիային» «Ալիանց Արենա» մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...