Նիդեռլանդները հրաժարվել են «Հոլանդիա» անվանումից թմրանյութերի հետ ասոցիացիայի պատճառով

13:10 06.10.2019

Նիդերլանդների կառավարությունը որոշել է հրաժարվել «Հոլանդիա» անվանումից, հայտնում է Adformatie պարբերականը:

Նիդեռլանդների իշխանությունները ցանկանում են թարմացնել երկրի իմիջը, քանի որ Հոլանդիան զբոսաշրջիկների մոտ ասոցացվում է հիմնականում թմրանյութերի և Ամստերդամի Կարմիր լապտերների թաղամասի հետ, որտեղ գտնվում են բազմաթիվ հասարակական տներ: Կառավարությունը որոշել է երկրի նոր կերպար կառուցել «Նիդեռլանդներ» անվան շուրջ։ Այն ակտիվորեն առաջ կընթանա միջազգային միջոցառումներում, ներառյալ «Եվրատեսիլ - 2020» երգի մրցույթում։

Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային թիմը նույնպես կհրաժարվի սովորական անվանումից։ Ռեբրենդինգը կվերաբերի նաև այն մարզիկներին, որոնք կմասնակցեն Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին: Ընդ որում՝ նարնջագույնը կմնա երկրի ֆիրմային գույնը։ 

Share |

Լրահոս

Loading...