Բռնցքամարտի ԱԱ. Անուշ Գրիգորյանը պարտվեց ու լքեց պայքարը

16:49 08.10.2019

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) 1/8 եզրափակչում պարտվել է թուրք մրցակցի և դուրս մնացել պայքարից:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցել էր ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթել 3:2 հաշվով:

ԱԱ-ում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Անահիտ Հարոյանը (54 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ) պարտվել էին մեկնարկային մենամարտերում:

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 13-ին:

Share |

Լրահոս

Loading...