Ֆեդերերը հաղթեց Վինյոլասին և դուրս եկավ երրորդ շրջան

19:08 08.10.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խնդիրներ չունեցավ Շանհայում (Չինաստան) ընթացող ATP 1000 մրցաշարի մեկնարկային խաղում:

Երկու սեթերի արդյունքում նա հաղթեց իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասին՝ 6:2, 7:6 (7:5): Խաղի տևողությունը կազմել է 1 ժամ 26 րոպե։ Ֆեդերերը կատարել է 8 էյս և 5 հնարավորից՝ 2 բրեյք-փոինթ: Փորձառու թենիսիստը խուսափել է կրկնակի սխալներից: Ռամոս-Վինյոլասը աչքի է ընկել 7 էյսով և 4 կրկնաի սխալով: Իսպանացին բյերքի հնարավորություն այդպես էլ չի ունեցել:

38-ամյա շվեյցարացու հաջորդ մրցակիցը կլինի Դավիդ Գոֆֆեն - Միխայիլ Կուկուշկին զույգի հաղթողը: 

Շանհայի «Մասթերսի» գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է:

 

Share |

Լրահոս

Loading...