Ջամպաոլոն Միլանում հակառեկորդ է սահմանել

23:59 08.10.2019

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն ակումբում աշխատանքի տևողության նոր հակառեկորդ է սահմանել:

Ջամպաոլոն «ռոսոներիների» ղեկին մնաց ընդամենը 111 օր: Նա այդ պաշտոնում նշանակվել էր հունիսի 19-ին: 

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ սա «Միլանի» պատմության ամենակարճատև պաշտոնավարումն է, եթե, իհարկե, չհաշվենք գլխավոր մարզչի պարտականությունները կատարած մարզիչներին:

Ջամպաոլոյի գլխավորությամբ «Միլանը» Ա Սերիայի 7 տուրում հավաքել է ընդամենը 9 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Թիմը 4 պարտություն է կրել:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս ակումբը կհայտարարի Ստեֆանո Պիոլիի նշանակման մասին:

Share |

Լրահոս

Loading...