Մոսկայի «Դինամոն» մտադիր է ձեռք բերել «Ռոստովի» հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանին, հայտնում է bettinginsider.ru-ն:
Նշվում է, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և առաջարկ կատարել:
«Դինամոյում» կարծում են, որ «Ռոստովը» ոչ բարձր գնով կհամաձայնի վաճառել Բայրամյանի տրանսֆերը:
Նշվում է նաև, որ «Դինամոն» պատրաստ է առավել բարձր աշխատավարձ առաջարկել Խորենին:
Ընթացիկ մրցաշրջանի 17 խաղերում Բայրամյանը 4-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: