7 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն 7 բրոնզե մեդալ Լվովի միջազգային մրցաշարում

18:47 09.10.2019

Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթական մրցելույթները:

Մրցավայր մեկնած մեր 8 մարզիկներից 7-ն արդեն կիսաեզրափակչում են, հայտնում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: 

Այսօր գեղեցիկ հաղթանակներ են տարել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյնաը:

Մարությանի մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը ոչ մի շանս չի տվել: 3-րդ ռաունդում մեր մարզիկը մրցակցին երկու անգամ ենթարկել է նոկդաունի և Ուկրաինան ներկայացնող բռնցքամարտիկի մարզիչները ստիպված էին իրենց սանին դուրս բերել ռինգից:

Մրցակցին մեծ առավելությամբ հաղթել է նաև 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով մրցում էր Յուրի Սեպելյուկի հետ: Տոնականյանը բոլոր ռաունդներում ունեցել է նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նրա ուժգին հարվածից հետո մրցավարը նույնիսկ հաշիվ է բացել:

Այսպիսով 7 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն 7 բրոնզե մեդալ:

Նրանք հոկտեմբերի 11-ին կանցկացնեն կիսաեզրափակիչ մենամարտերը՝փորձելով նվաճել եզրափակիչի ուղեգիր:

Տեղեկացնենք, որ բռնցքամարտիկների հետ մրցավայր է մեկնել նաև բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Share |

Լրահոս

Loading...