Մեսսի. Կցանկանայի, որ Ռոնալուն մնար Ռեալում

21:43 09.10.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ կցանկանար՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակել խաղալ «Ռեալի» կազմում.

«Կցանկանայի, որ Ռոնալդուն մնար Լա Լիգայում, «Ռեալում»: Մադրիդի «Ռեալը» շատ հարուստ պատմությամբ ակումբ է, որը պայքարում է յուրաքանչյուր տիտղոսի համար: Բայց երբ հեռանում է Կրիշտիանուի նման խաղացողը, դա չի կարող անհետևանք մնալ:

Դա կազդեր ցանկացած ակումբի վրա:

Մեր մրցակցությունը «Ոսկե Գնդակի» համա՞ր. ես երբեք չեմ մտածել այդ մասին: Չեմ մտածել Կրիշտիանուից ավելի շատ մրցանակներ ստանալու մասին»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում El Mon a RAC1-ը:

Share |

Լրահոս

Loading...