Միլանի մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է #PioliOut հեշթեգի մասին

20:27 09.10.2019

«Միլանի» նոր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատմել է իտալական թիմի երկրպագուների հանդեպ իր վերաբերմունքի մասին.

«Ես շատ եմ հարգում երկրպագուներին, ու նրանք իրավունք ունեն ինձ քննադատելու: Իսկ ինձ համար դա լրացուցիչ խթան կլինի ամեն ինչ ավելի լավ անելու համար:

Ես երբեք էջ չեմ ունեցել սոց.ցանցերում, ու ես մինչև հիմա դրանցից չեմ օգտվում: Նախընտրում եմ գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր նայում են աչքերիդ մեջ, երբ խոսում են քո մասին:

Մենք պետք է ցույց տանք մեր առավելագույնը, որպեսզի վերադարձնենք մեր երկրպագուներին»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ «Միլանի» երկրպագուները, դժգոհ լինելով Պիոլիի նշանակումից, Թվիթերում սկսել էին օգտագործել #PioliOut հեշթեգը, ընդ որում դա արել էին նախքան մասնագետի նշանակումը:

Share |

Լրահոս

Loading...