Մյուլեր. Եթե Բավարիայում ինձ որպես պահեստային են տեսնում, պետք է մտածեմ այդ մասին

20:51 09.10.2019

Հարձակվող Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ գոհ չէ «Բավարիայի» պահեստային խաղացողի կարգավիճակից.

- Վերջին 5 խաղում Դուք մեկնարկային կազմում դուրս չեք եկել խաղադաշտ ու խաղացել եք ընդամենը 67 րոպե: Դուք գո՞հ եք դրանից:

- Բացարձակապես ոչ: Ես ընդամենը 30 տարեկան եմ, լավ մարզավիճակում եմ ու ծարավ եմ հաջողության՝ ինչպես ակումբի, այնպես էլ ինձ համար: Ես միանշանակ վստահ եմ, որ կարող եմ օգնել թիմին դաշտում՝ հաշվի առնելով իմ որակները:

- Կոուտինյուի տրանսֆերը լրջորեն ազդե՞լ է ակումբում Ձեր կարգավիճակի վրա:

- Իհարկե, նոր տրանսֆերները ուժեղացրել են մրցակցությունն իմ դիրքում, բայց խնդիրը դրանում չէ: Մարզիչը յուրաքանչյուր խաղից առաջ դժվար որոշումներ է կայացնում: Բայց վերջին 5 խաղում մի տենդենց է նկատվում, որն ինձ դուր չի գալիս: Եթե մարզչական շտաբը ինձ միայն որպես պահեստային խաղացող է տեսնում, պետք է մտածեմ այդ մասին: Ես շատ ամբիցիոզ եմ դրա համար:

- Ի՞նչ կլինի առաջիկայում:

- Վերջին օրերին ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է այդ թեման: Ես չեմ մասնակցի դրան: Հիմա ժամանակն է կենտրոնանալու ֆուտբոլի վրա, որպեսզի հաջորդ մի քանի շաբաթը հաջող լինի: Ես չեմ հանձնվի ու կշարունակեմ բոլոր ուժերս տալ մարզումների ու խաղերի ժամանակ: Այլևս ոչինչ չունեմ ասելու:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարին ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից:

Share |

Լրահոս

Loading...