Պաշտոնական. Դեմբելեն բաց կթողնի Էլ Կլասիկոն

15:42 09.10.2019

«Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն որակազրկվել է երկու խաղով: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ֆրանսիացին հեռացվել էր «Սևիլիայի» դեմ Լա Լիգայի 8-րդ տուրի խաղում (4:0) մրցավարի որոշմամբ կատալոնական ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին հեռացնելու որոշմանը դեմ լինելու համար: Դեմբելեն մրցավար Անտոնիո Միգել Մատեու Լաոսին ասել է, որ «նա շատ վատն է», կրկնելով դա մի քանի անգամ: Բացի այդ, խաղացողը ակտիվորեն ժեստերի է դիմել Լաոսի մոտ:

Այսպիսով, 22-ամյա վինգերը չի խաղա հաջորդ տուրի «Էյբարի» դեմ հանդիպմանը, ինչպես նաև չի մասնակցի հոկտեմբերի 26-ին կայանալիք Էլ Կլասիկոյին:

Share |

Լրահոս

Loading...