Շանհայի Մասթերս. Ջոկովիչը հեշտությամբ հաղթել է մեկնարկային խաղում

16:10 09.10.2019

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ոչ մի խնդիր չի ունեցել Շանհայում ընթացող ATP 1000 կատեգորիայի մրցաշարի երկրորդ շրջանի խաղում: Երկու սեթում նա 6:3, 6:3 հաշվով հեշտությամբ հաղթել է կանադացի Դենիս Շապովալովին:

Խաղը տևել է 1 ժամ 10 րոպե: Ջոկովիչի ակտիվում 3 էյս է ու 3 բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից:  Սերբ թենիսիստը կրկնակի սխալներ թույլ չի տվել: Շապովալովն աչքի է ընկել 5 էյսով, 2 կրկնակի սխալով: Ունեցած միակ բրեյք-փոյնթը կանադացին իրացնել չի կարողացել:

Աշխարհի առաջին ռակետի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի թենիսիստ Ջոն Ինսերը:

Հիշեցնենք՝ հենց Ջոկովիչն է մրցաշարի գործող չեմպիոնը: Նախորդ խաղարկությունում նա 6:3, 6:4 հաշվով հաղթել է խորվաթ Բորն Չորիչին:

Share |

Լրահոս

Loading...