Գատուզոն մերժել է Սամպդորիան գլխավորելու առաջարկը

21:33 09.10.2019

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մերժել է իտալական «Սամպդորիան» գլխավորելու առաջարկը։ 

Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան, ակումբը պատրաստ է եղել իտալացի մասնագետին առաջարկելու երկու տարվա պայմանագիր, որի համաձայն՝ Գատուզոն ինքը կարող էր ձևավորել մարզչական շտաբն ու ընտրել նրա գործելաոճը։ 

Երեկ Ջենարոն հանդիպում է ունեցել «Սամպդորիայի» ներկայացուցիչների հետ, սակայն կողմերի միջև բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ու Գատուզոն մերժել է ակումբը գլխավորելու առաջարկը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սամպդորիան» հեռացրեց գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին։ 

Share |

Լրահոս

Loading...