Գերմանիան առաջին կեսից հետո հաղթում է Արգենտինային․ Սերժ Գնաբրին մի քանի ռեկորդ է գրանցել

23:40 09.10.2019

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում ընթանում է Գերմանիա - Արգենտինա ընկերական հանդիպումը։ Առաջին կեսից հետո «բունդեսմանշաֆթը» հաղթում է մրցակցին 2-0 հաշվով։ 

Գոլերը հեղինակել են Սերժ Գնաբրին և Կայ Հավերցը։ Սերժ Գնաբրին իր գնդակով միանգամից երկու ռեկորդ է գրանցել։ Նախ նա  Գերմանիայի հավաքականի առաջին ֆուտբոլիստն է վերջին 7 տարիների ընթացքում, ով 4 անընդմեջ խաղում գոլ է խփում։ 

Նաև Գնաբրին գերազանցել է Միրոսլավ Քլոզեի ռեկորդը։ Սերժին ընդամենը 11 խաղ պահանջվեց հավաքականում խփած 10 գնդակի սահմանը հատելու համար, մինչդեռ Քլոզեն 13 խաղում էր դա արել։ 

Share |

Լրահոս

Loading...