Հեմիլթոն․ Գաղափար չունեմ, թե ով է հաղթելու Ճապոնիայում

19:34 09.10.2019

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը կիսվել է Ճապոնիայի Գրան-Պրիի իր սպասումներով։ 

«Հիանալի է լինելու։ «Սուզուկան» աներևակայելի մրցուղի է։ Հիմա գալիս է մրցաշրջանի ամենահետաքրքիր մասը։ Իսկ այս տարի ամեն ինչ շատ ավելի հետաքրքրիր է, քանի որ երեք միմյանց գրեթե հավասար թիմեր բոլոր մրցարշավներում պայքարում են հաղթանակի համար։

Գաղափար անգամ չունեմ, թե ով կհաղթի Ճապոնիայում, ով բոլորից արագ կգտնվի։ «Ֆերարին» ներկա պահին դոմինանտ դիրքերում է, սակայն այս մրցուղին կարող է ավելի հարմար լինել մեր թիմի համար»,-Հեմիլթոնի խոսքերն է մեջբերում autosport.com-ը։ 

Առաջիկա հանգստյան օրերին կկայանա Ֆորմուլա-1-ի տարվա հերթական Գրան-Պրին՝ այս անգամ Ճապոնիայում։ 

 

Share |

Լրահոս

Loading...