Յուվենտուսը Պոգբայի դիմաց 2 ֆուտբոլիստ կառաջարկի ՄՅՈւ-ին

15:57 09.10.2019

«Յուվենտուսը» 2020-ի հունվարին նոր փորձ կանի վերադարձնելու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային: Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով Tuttosport-ին:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «ծեր սինյորան» 26-ամյա Պոգբայի համար «կարմիր սատանաներին» կառաջարկի Մարիո Մանջուկիչին ու Էմրե Ջանին:

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: 2012-ի ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Յուվենտուս»: 4 մրցաշրջան անց նա կրկին վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ դառնալով այդ պահին ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը՝ 105 միլիոն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պոգբայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:

Share |

Լրահոս

Loading...