Սուլշերին փոխարինելու համար ՄՅՈւ-ն դիտարկում է 32-ամյա Նագելսմանի թեկնածությունը

13:45 09.10.2019

«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնվել է Ուլե-Գունար Սուլշերին փոխարինողի հավակնորդների թվում: Այս մասին գրում է Mirror-ը:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կորցնում է համբերությունը այս մրցաշրջանում թիմի անհաջող ելույթների պատճառով: Անգլիական ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին, կարող է դառնալ վերջինը նորվեգացի մասնագետի համար մանկունիացիների ղեկին: ՄՅՈւ-ում արդեն դիտարկում են Նագելսմանին՝ որպես Սուլշերի պոտենցիալ փոխարինողի: 

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Թիմն 8 խաղից ընդամենը 9 միավոր է հավաքել: 32-ամյա Նագելսմանը «ՌԲ Լայպցիգը գլխավորել է այս ամռանը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Share |

Լրահոս

Loading...