Լանգլե. Ամեն օր տառապում եմ Մեսսիի պատճառով

00:50 09.10.2019

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն բարձր կարծիք է հայտնել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Նա արտասովոր ֆուտբոլիստ է: Մեկը նրանցից, ովքեր առանձնահատուկ դեր են խաղում: Նա շատ խելացի է, երբ գործը հասնում է գնդակը վերահսկելուն:

Ճիշտ է՝ ես ամեն օր տառապում եմ Մեսսիի պատճառով՝ մարզվելով նրա հետ, բայց շաբաթվա վերջում ինձ շատ է ուրախացնում, որ նա մեզ հետ է», - Լանգլեի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...