Հայտնի է Լիխտենշտեյն - Հայաստան խաղի մրցավարական անձնակազմը

17:34 09.10.2019

Հայտնի է Եվրո-2020-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի Լիխտենշտեյն-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ հանդիպումը սպասարկելու է ռումինական մրցավարական անձնակազմը։ Խաղի գլխավոր մրցավարն է Իշտվան Կովաչը։ Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն և Միհայ Արտենեն։ 4-րդ պաշտոնյան է Մարինուս Ավրամը։

ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ)։ Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է։

Հիշեցնենք՝ Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը կկայանա Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում, հոկտեմբերի 12-ին, ժամը 22։45-ին։

Share |

Լրահոս

Loading...