Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում

12:19 09.10.2019

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում անցկացվող միջազգային մրցաշարում:

Մեկնարկային օրը 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Նազար Կուրոտչինին, 81 կգ քաշային Գոռ Ներսիյանը հաղթահարել է մոլդովացի Դմիտրի Կոսցիուգի արգելքը, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտության է մատնել է ֆրանսիացի Սոհեբ Բոուաֆիային: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

63 կգ քաշային Կարեն Տոնականյանի մրցակիցը՝ ուկրաինացի Ալեկսեյ Պիդմուրնիակը, դուրս չի եկել ռինգ:

Share |

Լրահոս

Loading...