Յոահիմ Լյովն ընտրություն է կատարել Նոյերի և Տեր Շտեգենի միջև

10:11 09.10.2019

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ազգային թիմի առաջին համարն է: Ավելի վաղ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ հավաքականի հիմնական կազմում:

«Ինչպես արդեն ասել եմ մի քանի անգամ ավելի վաղ, Մանուել Նոյերը մեր ավագն է, և հետեւաբար, նա մեր համար մեկն է այս փուլում, եթե չկանխատեսված ոչինչ տեղի չունենա», - Լյովի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Ավելի վաղ Նոյերի թիմակից Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որն ակումբային մակարդակով հանդես է գալիս «Բարսելոնայում», դժգոհություն էր հայտնել թիմում իր դիրքից: Տեր Շտեգենը 2020թ.Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպումներն էլ անցկացրել է պահեստայինների նստարանին:

Share |

Լրահոս

Loading...