Մալագան ֆուտբոլիստների պակասի պատճառով խնդրել է հետաձգել Կադիսի հետ հանդիպումը

10:50 09.10.2019

«Մալագան» դիմել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով հետաձգել «Կադիսի » դեմ խաղը, որը պետք է կայանա հոկտեմբերի 12-ին Սեգունդայի 11-րդ տուրում:

Դիմումի պատճառը կազմում խաղացողների պակասն էր։ Ամռանը «Մալագան» աշխատավարձերի պատճառով կարողացել է հայտավորել միայն 17 ֆուտբոլիստների։ Այժմ դարպասապահ Մունիր Մոհամեդին, պաշտպան Միկել Վիլյանուևան, կիսապաշտպաններ Քեիդի Բարեն, Խուանպի Անյորը և հարձակվող Լորենցո Գոնսալեսը հրավիրվել են հավաքականներ: Բացի այդ, «Մալագայի» կազմում կան վնասվածքներ ստացած, ինչպես նաև մեկ որակազրկված ֆուտբոլիստ։ Ըստ կանոնակարգի՝ խաղադաշտում պետք է միաժամանակ լինեն առնվազն յոթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, և ոչ ավելի, քան վեց ոչ պրոֆեսիոնալ խաղացողներ ակադեմիայից կարող են ընդգրկվել խաղի հայտացուցակում:

«Մալագան» այս կանոնները խախտել է մրցաշրջանի սկզբում, սակայն անդալուզյան թիմին ոչ թե զրկել են միավորից, այլ պատժել են միայն դրամական տուգանքով:

Share |

Լրահոս

Loading...