Տեր Շտեգեն. Ես ու Նոյերը լավ հարաբերություններ ունենք, ոչ մի վեճ չկա

00:30 09.10.2019

«Բարսելոնայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տրեր Շտեգենը նշել է, որ իր ու «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի միջև լարվածություն չկա: Հիշեցնենք՝ ավելի վաղ Տեր Շտեգենը դժգոհություն էր հայտնել Գերմանիայի հավաքականի կազմում խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:

«Ֆուտբոլում յուրաքանչյուրն ուզում է հնարավորինս շատ խաղալ, և դա վերաբերում է ցանկացած դիրքին: Ոչ մի վեճ կամ լարվածություն չկա: Ես ու Մանուելն ամեն օր զրուցում ենք, մենք լավ պրոֆեսիոնալ հարաբերություններ ունենք: Նոյերը առավելություն ունի, ուստի ես պետք է էլ ավելի քրտնաջան աշխատեմ, դրսևորեմ ինձ: Ես ամեն ինչ անում եմ, որ դառնամ Գերմանիայի հավաքականի թիվ 1-ը: Սա իմ անձնական նպատակն է: Բայց այն ոչ մի կապ չունի այլոց հետ», - Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...