Դեշամի որոշմամբ Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

11:53 09.10.2019

ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի ու Թուրքիայի հավաքականների հետ խաղերը: Այս մասին հաղորդում է L'Equipe-ը:

20-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Գալաթասարայի» հետ խաղի ժամանակ ազդրի վնասվածք է ստացել:

Մբապեն լրացուցիչ հետազոտություն է անցել, որը վիճակի բարելավում է ցույց տվել, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել է ռիսկի չենթարկել ֆուտբոլիստի առողջական վիճակը: Մբապեն արդեն լքել է հավաքականի ճամբարը:

Հավաքականում Մբապեին կփոխարինի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ալասսան Պլեան:

Share |

Լրահոս

Loading...