Մեսսի. Կարծում էի, որ Նեյմարը կտեղափոխվի Ռեալ

09:02 09.10.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ վստահ է եղել, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ»: Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացին մոտ էր ՊՍԺ-ից հեռանալուն։

Նեյմարի կարիերան շարունակելու հիմնական տարբերակներ էին համարվում «Բարսելոնան» ու «Ռեալը»։

«Իրականում, ես կարծում էի, որ Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ», եթե չվերադառնար «Բարսելոնա»։ Նա, իրոք, ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից և ասել է այդ մասին։ Ես կարծում էի, որ Ֆլորենտինո Պերեսն ու «Ռեալն» ամեն ինչ կանեն նրան ձեռք բերելու համար», - Մեսսիի խոսքը մեջբերում է Marca-ն՝ վկայակոչելով RAC1 հեռուստաալիքը։ 

Share |

Լրահոս

Loading...