Մեսսի. Ինձ դուր է գալիս VAR-ը, բայց այն լավ չեն օգտագործում

17:07 09.10.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատմել է մրցավարների տեսօգնության համակարգի (VAR) նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Ինձ դուր է գալիս VAR-ը, ես կողմ եմ դրան, բայց միևնույն է, շատ անհասկանալի պահեր կան, համակարգն օգտագործում են ոչ լավագույն ձևով։

Խաղի մասին կարող են լինել տարբեր տեսակետներ, հայտնվեց VAR-ը, սակայն տարաձայնությունները մնացին: VAR-ը ստեղծվել է կասկածները ցրելու համար, սակայն առայժմ դա չկա», - Մեսսիի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...