Պաշտոնական. Միլանը նոր գլխավոր մարզիչ ունի

14:14 09.10.2019

«Միլանի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Պիոլին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ռոսոներիի» պայմանագիրը 53-ամյա մասնագետի հետ նախատեսված է երկու տարով։ Հաղորդվում էր, որ նա տարեկան կստանա 1 միլիոն եվրո։ Այդ պաշտոնում իտալացի մասնագետը փոխարինել է Մարկո Ջամպաոլոյին, որի հրաժարականի մասին հայտարարվել էր նախօրեին։

Ավելի վաղ Պիոլին աշխատել է «Ինտերում», «Լացիոյում» և «Ֆիորենտինայում»։ «Միլանը» Ա Սերիայի 7 տուրից հետո 9 միավորով 10-րդ տեղում է: 

Share |

Լրահոս

Loading...