Մոուրինյուն կարող է փոխարինել Պոչետինոյին

10:25 09.10.2019

Ժոզե Մոուրինյուն կարող է դառնալ «Տոտենհեմի» հաջորդ գլխավոր մարզիչը: Այս պաշտոնում նա պատրաստ է փոխարինելու Մաուրիսիո Պոչետինոյին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ պորտուգալացի մասնագետը հետևում է «Տոտենհեմում» իրավիճակի զարգացմանը և սպասում է հարմար պահի, որ վերսկսի մարզչական կարիերան:

Անգլիայի առաջնության 8 տուրերից հետո «Տոտենհեմը» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 11 միավոր: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «խցանները» B խմբում 3-րդն է՝ 2 տուրերից հետո ունեցած 1 միավորով:

Մոուրինյուի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նա հեռացել է 2018-ի դեկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր պորտուգալացին առանց մարզչական աշխատանքի է:

Share |

Լրահոս

Loading...