Մյուլերը ցանկանում է ձմռանը հեռանալ Բավարիայից

12:55 09.10.2019

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը ցանկանում է լքել Մյունխենի «Բավարիան»:

Ինչպես հաղորդում է TZ-ը՝ 30-ամյա հարձակվողը մտադիր է այս ամիս՝ հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում, ակումբի ղեկավարության հետ քննարկել իր ապագայի հարցը: 

Գերմանացին պատրաստ է արդեն հունվարին փոխել ակումբը՝ հայտնում է TZ-ը՝ հղում անելով Sport Bild-ին: Մյուլերը դժգոհ է մյունխենյան թիմում խաղային պրակտիկայի պակասից, ինչպես նաև համարում է, որ ակումբում իրեն բավականաչափ չեն գնահատում:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը 7 խաղի է մասնակցել՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...