Նեյմար. Ես երջանիկ եմ ՊՍԺ-ում

21:25 09.10.2019

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը նշել է, որ երջանիկ է գտնվել ֆրանսիական ակումբում.

«Ես երջանիկ եմ թե՛ հավաքականում, թե՛ ակումբում: Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, և գիտեն նաև իմ՝ ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին:

Հիմա ես ինձ երջանիկ եմ զգում: Կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ թիմին ավելի շատ տիտղոսներ նվաճել: Հուսով եմ՝ շատ օգուտ կտամ նաև ազգային թիմին»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Daily Mercato-ն:

Հիշեցնենք՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից ու վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Բարսելոնա»: Սակայն ակումբներն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ հարձակվողի տրանսֆերի շուրջ:

2019/20 մրցաշրջանում Նեյմարը ֆրանսիական Լիգա 1-ի 5 հանդիպման է մասնակցել և դարձել է 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...