Ռաբիոյի մայրը դժգոհ է Յուվեից և որդուն ցանկանում է տեղափոխել իսպանական գրանդ

09:47 09.10.2019

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Calciomercato-ն հաղորդում է, որ ֆուտբոլիստի մայրն ու գործակալ Վերոնիկա Ռաբիոն դժգոհ է խաղային ժամանակի քանակից, որը նրա որդին ստանում է Մաուրիցիո Սարիի թիմում: Եթե իրավիճակը չփոխվի, Ռաբիոյի ընտանիքը կվերադառնա «Բարսելոնա» տեղափոխության տարբերակին, որը դիտարկվում էր անցած ամռանը։

Ռաբյոյի իրավունքները «Յուվենտուսին» բաժին են հասել անվճար ՝ Ադրիենը պայմանագիրը լրանալուց հետո հեռացել է ՊՍԺ-ից։ Իտալիայի առաջնությունում Ռաբիոն անցկացրել է 3 հանդիպում։ Միայն մեկում է ֆրանսիացին խաղացել 90 րոպե։

Share |

Լրահոս

Loading...