Ռակիտիչ. Ուզում եմ խաղալ Բարսելոնայում, ոչ թե զբոսնել քաղաքով ու հիանալ ծովով

16:41 09.10.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է կատալոնական ակումբում իր կարգավիճակի մասին: Նոր մրցարջանում խորվաթ ֆուտբոլիստը կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում:

«Չգիտեմ՝ ինչ կլինի «Բարսելոնայում»: Ես ուզում եմ խաղալ, ոչ թե պարզապես լինել թիմի անդամ: Կփորձեմ հաջորդ խաղերին փոխել իրավիճակը: Իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս մեկ տարով, «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է: Բայց ես ուզում եմ խաղալ, ոչ թե միայն զբոսնել քաղաքով ու վայելել ծովը:

Ես խոսել եմ ակումբի ղեկավարության հետ: Բոլոր գիտեին, որ ես այլ տարբերակներ ունեի: Բայց ես ուզում եմ «Բարսելոնայում» խաղալ, պայքարել թիմի հետ: Կարող եմ միայն դուրս գալ խաղադշտ ու լավագույնս կատարել իմ գործը, երբ շանս ստանամ», - Ռակիտիչի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...