Երկու ֆուտբոլիստ ձմռանը ցանկանում է հեռանալ Ռեալից

18:05 09.10.2019

Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր են հեռանալ «արքայական» ակումբից։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ կիսապաշտպան Բրահիմ Դիասը և հարձակվող Մարիանո Դիասը ձմռանը մտադիր են հեռանալ թիմից։ Ընթացիկ մրցաշրջանում նրանցից և ոչ մեկը խաղաժամանակ չի ստացել։ Նույն Marca-ն գրում է, սակայն, որ Զիդանը միջազգային դադարից հետո ցանկանում է օգտագործել Բրահիմին։ 

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստների հեռանալը թիմի կազմում երկու նոր տեղ է բացելու, որը պետք է լրացվի վերջնական հայտացուցակի համար։ Մադրիդյան ակումբը մտադիր է այդ ցանկը լրացնել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենով։ Մյուս ֆուտբոլիստի անունը դեռևս հայտնի չէ։ 

«Ռեալը» Լա լիգայի 8 տուրերից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

Share |

Լրահոս

Loading...