ATP Շանհայ․ Հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

19:45 09.10.2019

Շանհայում շարունակվում է ATP 1000 շարքի մրցաշարը։ Այսօր ավարտվեցին 1/16 եզրափակչի բոլոր հանդիպումները։ Ուժեղագույն թենիսիստները շարունակում են պայքարը մրցաշարում։ 

Այսպիսով, 1/8 եզրափակչում սպասվում են մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մրցելու է Ջոն Իզների հետ։ Ռոջեր Ֆեդերերը խաղալու է Դավիդ Գոֆենի դեմ, ում հետ հանդիպել էին US Open-ի 1/8 եզրափակչում ևս։ Կարեն Խաչանովը մրցելու է Ֆաբիո Ֆոնինիի հետ, Դանիլ Մեդվեդևի մրցակիցը Վասեկ Պոսպիշիլն է։ 

Շանհայ ATP Մասթերս-1000 1/8 եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ - Ջոն Իզներ
Հուբեր Հուրկաչ - Ստեֆանոս Ցիցիպաս
Դանիլ Մեդվեդև - Վասեկ Պոսպիշիլ
Կարեն Խաչանով - Ֆաբիո Ֆոնինի
Ռոբերտո Բաուտիստա Ագուտ - Մատեո Բերետինի
Նիկոլոզ Բասիլաշվիլի - Դոմինիկ Տիմ 
Ալեքսանդր Զվերև - Անդրեյ Ռուբլյով
Ռոջեր Ֆեդերեր - Դավիդ Գոֆեն 

Share |

Լրահոս

Loading...