Փյունիկի հարձակվողը պատմել է՝ ինչպես էր շուկայում կարտոֆիլ վաճառում

17:46 09.10.2019

«Փյունիկի» հարձակվող Դմիտրի Սիչյովը պատմել է, թե ինչպես էր ժամանակն անցկացնում պատանության տարիներին:

«Բոլոր սիբիրցիները հողագործությամբ են զբաղվում ու սնվում են նրանով, ինչ մշակել են: Մենք, օրինակ, կարտոֆիլ էինք ցանում: Դա լինում էր տարեկան 5 անգամ: Դա իրերի բնականոն դասավորություն էր, ոչ թե պարտադրանք:

Դու չես կարող ցանկանալ ֆուտբոլ խաղալ կամ զբոսնել. տնկում ես, քաղհան անում, հավաքում: Մի քանի հեկտար հողամասում կարելի է մկաններ ձգել: Հետո ուտում ես այն ամենը, ինչ հավաքել ես: Երբեմն ես կանգնում ու բերքը վաճառում էի շուկայում: Այդպես էլ ապրում էինք, ես դրանից չեմ ամաչում», - ասել է Սիչյովը «Подкаст Сичев и Казанский» թողարկման ընթացքում:

Հիշեցնենք, որ ռուս հայտնի ֆուտբոլիստն այս ամառ է միացել երևանյան թիմին:

Share |

Լրահոս

Loading...