Շանհայ Մասթերս. Ցիցիպասը կարիերայում առաջին անգամ հաղթել է Օժե-Ալյասիմային

12:29 09.10.2019

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը դժվարին հաղթանակ է տարել Շանհայի «Մասթերսում»: ATP 1000 կատեգորիայի մրցաշարում Ցիցիպասը 2 թայ-բրեյքում ուժեղ է գտնվել կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմայից:

Խաղը տևել է 2 ժամ 6 րոպե, գրանցվել է 7:6 (7:3), 7:6 (7:3) հաշիվը: Ցիցիպասը աչքի է ընկել 5 էյսով, 2 կրկնակի սխալով ու 6 հնարավորից 1 բրեյքով: Օժե-Ալյասիմայի ակտիվում 11 էյս է, 2 կրկնակի սխալ ու 1 բրեյք-փոյնթ:

Թենիսիստները նախկինում 3 անգամ խաղացել են իրար հետ, ու բոլոր դեպքերում հաղթել է կանադացին:

Այս հաղթանակի շնորհիվ Ցիցիպասը դուրս է եկել 3-րդ շրջան: Նրա առաջիկա մրցակիցը կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուկարչը:

Շանհայի «Մասթերսի» գործող չեմպիոնը առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է: Նախորդ խաղարկության եզրափակչում նա 6:3, 6:4 հաշվով հաղթել էր խորվաթ Բորն Չորիչին:

Share |

Լրահոս

Loading...