Մրցավարը չի կարողացել օգտվել VAR-ից. Մարզադաշտի աշխատողն անջատել է համակարգը՝ հեռախոսը լիցքավորելու համար

15:28 09.10.2019

Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Նասրի» և «Ալ Ֆաթեհի» միջև խաղի ժամանակ զավեշտալի պատճառով չի աշխատել VAR համակարգը:

Sportbible-ը հայտնում է, որ մրցավարը ցանկացել է օգտվել վիդեոօգնականից վիճելի դրվագը ստուգելու համար, սակայն համակարգը չի աշխատել: Քննությունից հետո պարզվել է, որ մարզադաշտի աշխատակիցը անջատել է VAR–ի սարքավորումների մի մասը՝ բջջային հեռախոսը լիցքավորելու համար:

Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Ալ Նասրայի»:

Share |

Լրահոս

Loading...