Իբրահիմովիչը չի բացառել, որ կվերադառնա թոփ-առաջնություն

14:29 09.10.2019

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի բացառել, որ դեռ խաղալու է եվրոպական որևէ թոփ-առաջնությունում:

38-ամյա շվեդը կարծում է, որ մինչ օրս կարող է հաջողության հասնել եվրոպական առաջատար երկրների առաջնություններում:  Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում 46 խաղում խփել է 35 գնդակ: Նրա պայմանագիրը MLS-ում ավարտվում է տարեվերջին։

«Կցանկանայի՞ կրկին խաղալ Ա Սերիայում։ Oh այո, հարյու տոկոս: Ես գիտեմ, որ դեռ կարող եմ խաղալ Իտալիայում և այլ երկրներում: Ես շատ ավելի լավ հանդես կգայի, քան հիմա այնտեղ խաղացող շատ ֆուտբոլիստներ: Իմ պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերին, չգիտեմ ՝ ինչ կլինի հետագայում», - Զլատանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Զլատանը ժամանել է Շվեդիա, որտեղ Մալմյո քաղաքում բացվել է ֆուտբոլիստի արձանը:

Share |

Լրահոս

Loading...