Բուֆֆոնն ու Դե Ռոսին հրաժեշտի խաղ կանցկացնեն Իտալիայի հավաքականի կազմում

00:05 10.10.2019

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն ու «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին կարող են հրավիրվել Իտալիայի հավաքական՝ հրաժեշտի խաղ անցկացնելու համար:

Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը: Սա տեղի կունենա միայն Եվրո-2020-ի ուղեգիր ստանալուց հետո:

Բուֆֆոնը Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է: Նրա ակտիվում 176 հանդիպում կա: Երկու ֆուտբոլիստն էլ 2006 թվականին դարձել են աշխարհի չեմպիոն:

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6 տուրից հետո Իտալիայի հավաքականն, իր ակտիվում ունենալով 18 միավոր, գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին:

Բուֆֆոնն ու Դե Ռոսին առաջիկա խաղերին մասնակցելու համար չեն հրավիրվել հավաքական, իսկ հաջորդ շրջափուլում Իտալիան տանը կխաղա Հայաստանի հետ:

Այսպիսով, նոյեմբերի 18-ին Պալերմոյում կայանալիք Իտալիա-Հայաստան խաղն էլ կարող է դառնալ այս լեգենդար ֆուտբոլիստների հրաժեշտի խաղը:

Share |

Լրահոս

Loading...