Red Eagles-ը Միլանում ապրող երկրպագուներին անվճար կտեղափոխի Լիխտենշտեյնի հետ խաղին

00:15 10.10.2019

Red Eagles ֆան շարժումը Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող, Իտալիայում բնակվող մեր հայրենակիցների համար հոկտեմբերի 12-ին կկազմակերպի անվճար փոխադրում Միլան-Լիխտենշտեյն-Միլան ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ֆան շարժման ֆեյսբուքյան էջը:

Եվրո-2020-ի ընտրական փուլի Լիխտենշտեյն-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Վադուցի «Ռայնպարկ» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս

Loading...