Գործող չեմպիոնն ընկերական խաղ կանցկացնի հետնապահի հետ

10:36 10.10.2019

Ներքին առաջնություններում այս օրերին հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադար է: Օգտվելով դադարից՝ Հայաստանի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընկերական հանդիպում կանցկացնի ընթացիկ մրցաշրջանի հետնապահ «Երևանի» հետ: Խաղի մասին տեղեկացնում է «Երևանի» մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կկայանա Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, հոկտեմբերի 14-ին: Մեկնարկը՝ 12:00-ին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» 19 միավորով 3-րդ հորիզոնականում է: «Երևանը» 10 խաղում 10 պարտություն է կրել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...