Առաջատար Արարատը ևս ստուգողական խաղ կանցկացնի

13:43 10.10.2019

Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջատարը ևս կօգտվի հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից ու ընկերական հանդիպում կանցկացնի: Ինչպես տեղեկանում ենք «Արարատի» մամուլի ծառայությունից՝ խաղը նախատեսված է հոկտեմբերի 12-ին:

«Արարատն» այդ օրը Ձորաղբյուրի իր մարզաբազայում կմրցի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ-Արմենիայի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 15:00-ին:

Կայացած 10 տուրերից հետո «Արարատը» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 11-րդ տուրում երևանյան թիմը հոկտեմբերի 19-ին կհյուրընկալվի «Շիրակին»:

Share |

Լրահոս

Loading...