WTA. 15-ամյա Գաուֆը դարձել է քառորդ եզրափակչի ամենաերիտասարդ մասնակիցը 2005-ից ի վեր

13:03 10.10.2019

Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը, որը Լինցի մրցաշարում հայտնվել էր «լաքի-լուզերի» կարգավիճակով, նշանակալի նվաճման է հասել:

Ամերիկուհին հաղթահարեց մրցաշարի երկրորդ շրջանը այն բանից հետո, երբ ուկրաինուհի Կատերինա Կոզլովան 4:6, 6:4, 2:0 հաշվից հետո դուրս եկավ պայքարից: Կորին քառորդ եզրափակիչ հասավ 15 տարեկան 214 օրական հասակում՝ դառնալով վերջին 13 տարում WTA մրցաշարի այս փուլի ամենաերիտասարդ մասնակիցը: 2005 թվականի Ավստրալիայում Բրիսբենի մրցաշարի քառորդ եզրափակիչ էր դուրս եկել Բուլղարիան ներկայացնող Սեսիլ Կարատանչևան, որն այդ պահին 15 տարեկան 153 օրական էր:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Գաուֆը կխաղա բելգիացի Էլիսոն վան Էյթվանկի կամ Կիկի Բերտենս – Միսակի Դոի զույգի հաղթողի հետ: 2018-ին Լինցի մրցաշարի հաղթողը իտալուհի Կամիլա Ջորջին է եղել:

Share |

Լրահոս

Loading...